ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետը և ինժեներական զորքերի պետը ազատվել են աշխատանքից
12:25 - 25 հունիսի, 2021

ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետը և ինժեներական զորքերի պետը ազատվել են աշխատանքից

ՀՀ նախագահի աշխատազմից հայտնում են, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Իշխան Մաթևոսյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից, իսկ Արմեն Վարդանյանը ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը.
Իշխան Մաթևոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից»,- նշված է վերոնշյալ առաջին որոշման մեջ։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը.
Արմեն Վարդանյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից»,- նշված է նախագահի մյուս որոշման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել