ՌԴ-ԱՄՆ հաջորդ բանակցությունները կկայանան սեպտեմբերի վերջին․ քննարկվելու է ռազմական կայունության հարցը |tert.am|
12:49 - 29 հուլիսի, 2021

ՌԴ-ԱՄՆ հաջորդ բանակցությունները կկայանան սեպտեմբերի վերջին․ քննարկվելու է ռազմական կայունության հարցը |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունը ռազմական կայունության վերաբերյալ ռուս-ամերիկյան խորհրդակցությունների շրջանում պայմանավորվել են հանդիպել սեպտեմբերի վերջին, հայտնում է korrespondent.net-ը և հավելում, որ երկու երկրների ներկայացուցիչների միջև հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 28-ին Ժնևում։

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը նշել է, որ բանակցությունները «պրոֆեսիոնալ և բովանդակալից» բնույթ են կրել։ Իր հերթին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նույնպես դրական է գնահատել Ժնևում կայացած հանդիպման արդյունքները։

«Երկու պետությունները համաձայնություն են ձեռք բերել սեպտեմբերի վերջին կրկին հանդիպել լիագումար նիստում, իսկ այդ ընթացքում ոչ պաշտոնական խորհրդակցություններ անցկացնել՝ 2-րդ լիագումար նիստի փորձագիտական աշխատանքային խմբերի թեմաները հստակեցնելու նպատակով», - ասված է հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել