Պետք է վերաիմաստավորել իրականացվող ռեֆորմները՝ շեշտը դնելով անվտանգային բաղադրիչի ուժեղացման վրա. Անդրանիկ Քոչարյան |1lurer.am|
13:49 - 09 օգոստոսի, 2021

Պետք է վերաիմաստավորել իրականացվող ռեֆորմները՝ շեշտը դնելով անվտանգային բաղադրիչի ուժեղացման վրա. Անդրանիկ Քոչարյան |1lurer.am|

1lurer.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը:

«Նոր իրականությունը, որի մեջ հայտնվել է մեր պետությունը, մեզանից պահանջում է ձևավորել նոր մոտեցումներ ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ, վերաիմաստավորել անցած երեք տարվա ժամանակահատվածում նախանշված և արդեն իսկ իրականացվող ռեֆորմները՝ շեշտը դնելով անվտանգային բաղադրիչի ուժեղացման վրա: Համոզված եմ, որ ազգային անվտանգության հարցերը պետք է դիտարկվեն որպես ժողովրդավար և զարգացած երկրի գործառույթ: Անցած երեք տարիների ընթացքում հանձնաժողովի կողմից իրականացվել են աշխատանքներ ինչպես օրենսդրական ոլորտում, այնպես էլ կազմակերպչական, որոնք ուղղված են եղել հանձնաժողովի տեղի և դերի նորովի ընկալմանը և հաստատմանը»,- իր ելույթում հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը:

Հիշեցնենք՝ Քոչարյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր նաև նախորդ՝ 7-րդ գումարման խորհրդարանում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել