Ղազախստանում պայթյուններ են որոտացել զինամթերքի պահեստում. կան զոհեր և տուժածներ |armenpress.am|
10:25 - 27 օգոստոսի, 2021

Ղազախստանում պայթյուններ են որոտացել զինամթերքի պահեստում. կան զոհեր և տուժածներ |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանում պայթյուններ են որոտացել զինամթերքի պահեստում, ինչի հետևանքով 5 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ հրշեջ թիմի աշխատանքները համակարգող ղեկավարը նույնպես մահացել է պայթյունից հետո: Զոհվածների թվում են եղել սերժանտը, եֆրեյտորը, զինված պահակախմբի քաղաքացիական աշխատակիցը և զինվորական դատախազը:  

Հաղորդվում է, որ նախօրեին հրդեհ է բռնկվել Ժամբիլի շրջանում, որտեղ ինժեներական զինամթերք է պահվում: Այնուհետև առնվազն 10 պայթյուն է որոտացել: ԱԻՆ տվյալներով մոտ 90 մարդ է տուժել, այդ թվում՝ 49 փրկարար: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել