«Երևան Մոլ» առևտրի կենտրոնում ավազակային հարձակում իրականացրած անձը զինված է եղել գազային ատրճանակով և մեկ կրակոց է արձակել․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում
17:48 - 31 օգոստոսի, 2021

«Երևան Մոլ» առևտրի կենտրոնում ավազակային հարձակում իրականացրած անձը զինված է եղել գազային ատրճանակով և մեկ կրակոց է արձակել․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում

2021թ. օգոստոսի 31-ին` ժամը 10:18-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, ավազակությամբ` առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու դիտավորությամբ, մուտք է գործել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում գործող հայաստանյան բանկերից մեկի մասնաճյուղ ու կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով` որպես զենք օգտագործվող «BLOW MAGNUM» մոդելի 9մմ տրամաչափի գազային ատրճանակով, նույն մասնաճյուղի աշխատակցից պահանջել է գումար և հափշտակելով առանձնապես խոշոր չափի` 102.000.000 ՀՀ դրամ գումարը դիմել է փախուստի: Այնուհետև, անվտանգության աշխատակիցների հետապնդումից խուսափելու նպատակով` նույն առևտրի կենտրոնում մեկ անգամ կրակոց է արձակել ու դուրս գալով առևտրի կենտրոնի տարածքից` վնասազերծվել և բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Առերևույթ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է:

Հարցաքննվել են մեկ տասնյակից ավել անձիք, նշանակվել է  դատաքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ, առգրավվել են տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել