Չինաստանը շուրջ 30 մլն դոլարի օգնություն կտրամադրի Աֆղանստանին |armenpress.am|
19:14 - 08 սեպտեմբերի, 2021

Չինաստանը շուրջ 30 մլն դոլարի օգնություն կտրամադրի Աֆղանստանին |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի իշխանություններն Աֆղանստանին 200 մլն յուանի (շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար) օգնություն կտրամադրեն: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին:

Նա ընդգծել է, որ տրամադրվող գումարը կօգտագործվի առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղամիջոցների ու պատվաստանյութերի գնման նպատակով: «Անհրաժեշտ պայմանների ի հայտ գալուն պես, այդ թվում և անվտանգության ոլորտում, Չինաստանը կօգնի Աֆղանստանին այն նախագծերի վերականգնման ու իրականացման հարցում, որոնք ուղղված են ժողովրդի բարօրությանը»,- հավելել է Չինաստանի արտգործնախարարը:

 
 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել