shantnews.am: Ճապոնիայում 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ազգային օդերեւութաբանական վարչությանը, Խաղաղ օվկիանոսում՝ Հոնսյու կղզու հյուսիսարեւելյան ափերի մոտ, սեյսմիկ իրադարձություն է գրանցվել։
Ցունամիի վտանգ չկա, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ծովի հատակից 40 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ առայժմ չկան։ Ստորգետնյա ցնցումներ են դիտվել նաև Աոմորի, Ակիտա, Իվատե, Միյագի, Չիբա և Տոկիոյի պրեֆեկտուրաներում։
Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ցինհայ նահանգում ևս 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումը գրանցվել է Ցինհայ նահանգի Հայսի-մոնղոլա-տիբեթական Մաննայ քաղաքում:
comment.count (0)