azatutyun.am: Ռուսաստանի արտգործնախարարը պաշտոնական այցով ժամանել է Չինաստան։
Ըստ ՏԱՍՍ-ի՝ Սերգեյ Լավրովի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պեկինի «Շոուդու» օդանավակայանում։
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտնել էր, որ Լավրովը Պեկինում բանակցություններ կվարի Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ, կքննարկի «թեժ խնդիրների» լայն շրջանակ, այդ թվում՝ «ուկրաինական ճգնաժամը»։
Ուկրաինա ներխուժելուց հետո Ռուսաստանը շեշտում է, թե չափազանց կարևորում է հարաբերությունները ասիական երկրների և հատկապես Չինաստանի հետ։
Լավրովը վերջին անգամ Պեկին է այցելել 2023-ի հոկտեմբերին՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» երրորդ միջազգային ֆորումին մասնակցելու համար։
comment.count (0)