ԱՄՆ դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ |tert.am|
21:40 - 10 սեպտեմբերի, 2021

ԱՄՆ դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ) ՝ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ հանդիպման, որի ընթացքում դիվանագետին հայտնել են Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու անթույլատրելիության մասին: Այս մասին հայտնում է ԱԳՆ պաշտոնական կայքը:

«Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ ռուսական կողմն ունի անհերքելի ապացույցներ ամերիկյան «թվային հսկաների» կողմից Ռուսաստանի օրենսդրության խախտումների վերաբերյալ՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետդումայի ընտրությունների նախապատրաստման և անցկացման համատեքստում»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Սալիվանը ժամանել է ԱԳՆ և այնտեղ մնացել մոտ 20 րոպե:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել