Ազգային ժողովում ավարտվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թափուր պաշտոնում Մարիամ Գալստյանի ընտրության քվեարկությունը։
Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 67-ը, կողմ է քվեարկել 66-ը, դեմ՝ 1-ը։
Հիշեցնենք, «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել ԿԿ հանձնաժողովի անդամի ընտրությանը։
comment.count (0)