Նախարար Գնել Սանոսյանն ինձ ասել է՝ ձեր համայնքը ցրելու եմ, դու էլ դատվելու ես․ Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյան |tert.am|
11:51 - 16 սեպտեմբերի, 2021

Նախարար Գնել Սանոսյանն ինձ ասել է՝ ձեր համայնքը ցրելու եմ, դու էլ դատվելու ես․ Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյան |tert.am|

tert.am: Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների բնակիչները փակել էին Սոթք-Վարդենիս ավտոճանապարհը՝ պահանջելով չեղարկել համայնքների խոշորացման որոշումը:

Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանը նշեց՝ 18 գյուղերի 8000 բնակչի մասին է խոսքը, և իշխանությունների կողմից անտեսվում է բնակիչների կարծիքը: «Եթե ժողովուրդը պահանջ ունի, Կառավարությունը չի ուզում արձագանքել, ուզում է ուժ կիրառել, դա Կառավարության կողմից ուղիղ ճնշում է ժողովրդի վրա, այն ժողովրդի, որը սահմանին է ապրում»,-ասաց նա:

Ըստ Գեղամասարի համայնքապետի՝ իր հանդեպ կատարվողը քաղաքական ենթատեքստ ունի: «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ինձ ասել է՝ ձեր համայնքը ցրելու եմ, դու էլ դատվելու ես: Ով իրենց հետ չէ, իրենց թշնամին են համարում: Եթե Հայաստանի խնդիրը ես եմ, որ ինձ դատեն, բոլոր հարցերը կլուծվեն, ես կամավոր կգնամ, «կնստեմ»: Այս կերպ իշխանությունները փորձում են ինձնից վրեժ լուծել, որովհետև ԱԺ ընտրություններին սատարել եմ Ռոբերտ Քոչարյանին»,-ասաց Ավետյանը:

Բնակիչները որոշեցին այսօր բացել ավտոճանապարհը՝ պայմանով, որ եթե 1 օրվա ընթացքում Կառավարությունից պատշաճ արձագանք չստանան, կրկին կփակեն այն:

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել