azatutyun.am: Գեղարքունիքի մարզում զինվորական «ԿամԱԶ» է վթարվել: Տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Վիրավորներ չկան, այլ երկու զինծառայող ստացել են թեթև մարմնական վնասվածք։ Որևէ լուրջ բան չկա»,- մանրամասնել է գերատեսչության խոսնակը։
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 12-ին, ՊՆ զինծառայողների տեղափոխող «Ուրալ»-ը վթարի էր ենթարկվել Սյունիքի մարզում՝ հայտնվելով հարակից ձորակի տարածքում։ ՊՆ-ն հայտնել է 4 զոհի, 20 վիրավորի մասին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելու հոդվածով:
comment.count (0)