Ակնալիճ գյուղում հայտնաբերվել է ականանետի երկու ական
21:07 - 16 սեպտեմբերի, 2021

Ակնալիճ գյուղում հայտնաբերվել է ականանետի երկու ական

Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 16-ին, ժամը 12։47-ին տեղեկություն է ստացել, որ Ակնալիճ գյուղում հայտնաբերվել է զինամթերք։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։ 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար խառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ խաղողի այգիներում հայտնաբերվել են 2 հատ 82 մմ-ոց կոռոզիայի ենթարկված առանց պայթուցիչի ականանետի ական և 1 հատ ականանետի ականի տանող սարք։

Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժարան՝ հետագա ոչնչացման նպատակով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել