ԵՄ-ն Ռուսաստանին կիբեռհարձակումների մեջ է մեղադրել Գերմանիայում կայանալիք ընտրությունների նախաշեմին
 |tert.am|
14:55 - 25 սեպտեմբերի, 2021

ԵՄ-ն Ռուսաստանին կիբեռհարձակումների մեջ է մեղադրել Գերմանիայում կայանալիք ընտրությունների նախաշեմին |tert.am|

tert.am: Եվրոպական հանձնաժողովը Գերմանիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մեղադրել է Ռուսաստանին եվրոպական ժողովրդավարական ընտրություններին միջամտելու փորձ անելու համար։

Ինչպես փոխանցում է CNN֊ը, Եվրոպական հանձնաժողովի հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ անդամ երկրները վնասակար կիբեռ֊գործողություններ են արձանագրել, որոնք հայտնի են Ghostwriter ընդհանուր անվան ներքո և առնչություն ունեն Ռուսաստանի հետ։

Հայտարարության մեջ ասվում է, որ նման անընդունելի գործողությունները սպառնալիք են ԵՄ միասնականությանն ու անվտանգությանը։

ԵՄ տվյալներով` հարձակումների են ենթարկվել մի շարք խորհրդարաների անդամներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ։

Աղբյուրը նշում է, որ մեղադրանքները հնչել են Գերմանիայում սեպտեմբերի 26֊ին նախատեսված Բունդեսթագի ընտրություններից օրեր առաջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել