Մհեր Գրիգորյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների վերահսկիչ պալատի նախագահին
18:04 - 13 հոկտեմբերի, 2021

Մհեր Գրիգորյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների վերահսկիչ պալատի նախագահին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների վերահսկիչ պալատի նախագահ Հարեբ ալ-Ամիմիին: Այդ մասին տեղեկացնում է Կառավարության պաշտոնական կայքէջը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել հանրային ռեսուրսների արդյունավետ կառավարման շուրջ: Հաշվի առնելով, որ ԱՄԷ վերահսկիչ պալատի նախագահը 2019 թվականից ստանձնել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի նախագահությունը՝ Մհեր Գրիգորյանը և Հարեբ ալ-Ամիմին քննարկել են հակակոռուպցիոն քաղաքականությանն առնչվող հարցեր:

Երկուստեք կարևորվել է թե՛ հանրային ռեսուրսների կառավարման ոլորտում և թե՛ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնումն ու փորձի փոխանակումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել