Ադրբեջանը հերքում է իրանցի վարորդների ազատ արձակման մասին լուրը
21:41 - 13 հոկտեմբերի, 2021

Ադրբեջանը հերքում է իրանցի վարորդների ազատ արձակման մասին լուրը

Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեն տարածել է հաղորդագրություն՝ հերքելով իրանական մի շարք լրատվամիջոցների կողմից տարածված լուրը՝ իրանցի վարորդների ազատ արձակման վերաբերյալ։ 

Մաքսային պետական կոմիտեի հաղորդմամբ՝ իրանի քաղաքացի հանդիսացող վարորդների դեմ քրեական գործ է հարուցվել սեպտեմբերի 16-ին և մինչ այժմ հետաքննությունը շարունակվում է։ 

Հիշեցնենք, որ ժամեր առաջ իրանական մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես Fars News Agency-ն, Մեհր լրատվական գործակալությունը հայտնել էին, որ Իրանի և Ադրբեջանի արտգործ նախարարների երեկվա հեռախոսազրույցից հետո, այսօր ազատ են արձակվել սեպտեմբերի 15-ին Իրանից Հայաստան Գորիս-Կապան ճանապարհով բեռներ տեղափոխող բեռնատարների իրանցի երկու վարորդներ։ 

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել