ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ընդունել է Արցախի խորհրդարանի ԱԺԿ, «Արդարություն» և ՀՅԴ խմբակցությունների ղեկավարներին
19:38 - 15 հոկտեմբերի, 2021

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ընդունել է Արցախի խորհրդարանի ԱԺԿ, «Արդարություն» և ՀՅԴ խմբակցությունների ղեկավարներին

 ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանին, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանին և «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանին:

Կողմերը քննարկել են Արցախի Հանրապետության կարգավիճակի, Արցախում ստեղծված կացության և խնդիրների կարգավորման վերաբերյալ հարցեր: Երկուստեք կարևորվել է Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի ձևավորման անհրաժեշտությունը և հայկական երկու պետությունների խորհրդարանների միջև սերտ և բարձր մակարդակի համագործակցության ապահովումը:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել