ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են գերեվարված և պատանդառված հայերին |1lurer.am|
21:39 - 03 նոյեմբերի, 2021

ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են գերեվարված և պատանդառված հայերին |1lurer.am|

1lurer.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերեվարված և պատանդառված հայերին: Կառույցի պատվիրակները ծանոթացել են նրանց պահման պայմաններին, օգնել են կապ հաստատել ընտանիքի անդամների հետ:

Կարմիր խաչի ներկայացուցիչ Զառա Ամատունին հայտնել է, որ կոմիտեի անդամները պարբերաբար տեսակցում են բոլոր այն անձանց, որոնց գերության փաստը պաշտոնապես հաստատված է: Բաքուն այս պահին հաստատում է 40 անձի Ադրբեջանում գտնվելու հանգամանքը:

«Անձանց տրվել է հնարավորություն՝ փոխանակվելու ընտանեկան բնույթի տեղեկություններով, լուրերով. օգտագործվել են Կարմիր խաչի նամակներ, տեսագրված ուղերձներ և հեռախոսազանգեր:

Մենք չենք կարող հրապարակել այն մարդկանց թիվը, որոնց մենք տեսակցում ենք գերեվարման ընթացքում, սակայն այդ ողջ ժամանակահատվածում կարող եմ հաստատել, որ յուրաքանչյուրի ընտանիքի հետ մենք կապի մեջ ենք»,- ասել է Զառա Ամատունին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել