Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը տեղափոխվել է ադրբեջանական Բարդա
 |factor.am|
17:16 - 08 ապրիլի, 2024

Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը տեղափոխվել է ադրբեջանական Բարդա |factor.am|

factor.am: Կարմիր խաչի միջազային կոմիտեն Արցախում իր գործունեությունն իրականացնելու է Ադրբեջանի Բարդա քաղաքից։

Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան տեղական լրատվամիջոցներին ասել է, որ Արցախում գործունեությունն այսուհետ իրականացվելու է Բարդայի գրասենյակից։ Ստեփանակերտի գրասենյակը փակվել է։

Նշենք, որ պաշտոնական Բաքուն 44-օրյա պատերազմից հետո և Արցախում իրականացրած հայաթափումից ու էթնիկ զտումից առաջ մեծ ջանքեր էր գործադրում՝ ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակը Բաքվի գրասենյակին ենթարկեցնելու, իսկ ավելի ուշ՝ նաև փակելու ուղղությամբ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել