Մեր բոլորի ջանքերը պետք է միտված լինեն մարզի հիմնահարցերի լուծմանը. Նազելի Բաղդասարյանն առաջին խորհրդակցությունն է անցկացրել Շիրակի մարզպետարանում
18:00 - 09 նոյեմբերի, 2021

Մեր բոլորի ջանքերը պետք է միտված լինեն մարզի հիմնահարցերի լուծմանը. Նազելի Բաղդասարյանն առաջին խորհրդակցությունն է անցկացրել Շիրակի մարզպետարանում

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը աշխատանքային առաջին խորհրդակցությունն է անցկացրել մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ։
Շիրակի մարզպետը նշել է, որ աշխատանքի մեջ կարևորում է պատասխանատու վերաբերմունքը․

«Հարգելի գործընկերներ, ձեզանից շատերին անձամբ եմ ճանաչում, միասին աշխատել ենք, հիմա, երբ ստանձնել եմ մարզպետի պաշտոնը, համատեղ աշխատանքում ինձ համար կարևոր պայման են լինելու հոգատարությունն ու համագործակցությունը։ Մեր բոլորի ջանքերը պետք է միտված լինեն մարզի հիմնահարցերի լուծմանը, լիահույս եմ, որ համատեղ աշխատանքով կկարողանանք առաջ գնալ»։

Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել աշխատանքային մոտեցումներին, ինչպես նաև առաջիկա անելիքներին։

Խորհրդակցության ավարտից հետո Շիրակի մարզպետը շրջել է բոլոր ստորաբաժանումներում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել