Նոր զարգացումներ Գյումրիի ավագանիում. Վարդևան Հակոբյանը լքում է խմբակցությունը
 |azatutyun.am|
15:48 - 24 հունվարի, 2024

Նոր զարգացումներ Գյումրիի ավագանիում. Վարդևան Հակոբյանը լքում է խմբակցությունը |azatutyun.am|

azatutyun.am: Գյումրիի ավագանիում նոր խմորումներ են։ Այսօր առավոտյան ընդդիմադիր «Զարթոնք» խմբակցության ղեկավար, համայնքապետի նախկին թեկնածու Վարդևան Հակոբյանը Ֆեյսբուքում տեղեկացրել է, որ դուրս է գալիս իր ղեկավարած 4 հոգանոց խմբակցությունից։ Նշել է նաև, որ կգործի որպես ավագանու անկախ անդամ։

Արդյոք սատարելու է Գյումրիում ընդդիմություն դարձած «Քաղաքացիական պայմանագրին»՝ Հակոբյանը խոստացավ այսօր ավելի ուշ մեկնաբանություն տալ, միաժամանակ պնդեց, որ իր այս քայլը որևէ քաղաքական ենթատեքստ չունի։

Ավագանու մյուս խմբակցություններից պնդում են, թե Վարդևան Հակոբյանի որոշումն անակնկալ է եղել։ «Բալասանյան դաշինքից» փոխանցեցին, որ մեկնաբանություն չունեն, ՀՀԿ-ից՝ ևս։ «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանն ասաց՝ փորձել է պարզել պատճառները, բայց չի հաջողվել։ Պատմեց, որ երեկ ավագանու արտահերթ նիստին իրար հետ հարցեր են քննարկել, բայց որ խմբակցությունից դուրս է գալու, որևէ ակնարկ անգամ չի եղել։

Ի դեպ, երեկվա նիստում Վարդևան Հակոբյանը ելույթ ունեցավ ու քաղաքապետին առաջարկեց, որ համայնքի հետ կապված բոլոր ծրագրերի քննարկումներին ավագանին մասնակից դառնա։

Իշխանությունից ընդդիմություն դարձած ՔՊ-ի խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանի համար ևս անակնկալ է եղել Վարդևան Հակոբյանի «Զարթոնք» խմբակցությունից դուրս գալու որոշումը։

«Ես այդ մասին տեղեկացել եմ իր ֆեյսբուքյան էջից։ Երեկ ավագանու նիստին որևէ բան չեմ նկատել, որը կվկայեր, որ պարոն Հակոբյանը պատրաստվում է անկախ ավագանու կարգավիճակում հանդես գալ», - «Ազատությանն» ասաց նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել