Մարզպետի խորհրդականները, ինչպես նաև տեղակալն ազատման դիմումներ են գրել մինչ իմ՝ Շիրակի մարզպետ նշանակվելը. Բաղդասարյան
17:56 - 13 նոյեմբերի, 2021

Մարզպետի խորհրդականները, ինչպես նաև տեղակալն ազատման դիմումներ են գրել մինչ իմ՝ Շիրակի մարզպետ նշանակվելը. Բաղդասարյան

«ԶԼՄ-ում անհարկի շահարկումներից խուսափելու համար տեղեկացնեմ, որ Շիրակի մարզպետարանում հայեցողական պաշտոններ զբաղեցնողերից՝ մարզպետի խորհրդականները, ինչպես նաև մարզպետի տեղակալ Հովհաննես Զոհրաբյանը ազատման դիմումներ են գրել մինչեւ իմ՝ Շիրակի մարզպետ նշանակվելը և պաշտոնը ստանձնելը»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

«Լիահույս եմ՝ առաջիկայում բոլորն էլ իրենց արժանի տեղը կգտնեն պետական համակարգում։ Պարոն Զոհրաբյանին ուզում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել կարճատև և արդյունավետ աշխատանքի համար։ Նաև տեղեկացնեմ, որ մարզպետի տեղակալներից Պողոս Աբրահամյանը եւ մարզպետի օգնական Լիլիթ Մուրադյանը այս պահին շարունակում են պաշտոնավարել»,-գրել է նա։

Նշենք, որ մարզպետի՝ նոյեմբերի 12-ի որոշմամբ աշխատանքից ազատվել են մարզպետի խորհրդական Լևոն Անանյանը, իսկ ավելի վաղ՝ Շիրակի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Զոհրաբյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել