Ադրբեջանի հարձակումները ևս մեկ նշան են, թե ինչքան հեռու կարող է գնալ Ալիևի ռեժիմը․ ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիեր |armtimes.com|
22:48 - 17 նոյեմբերի, 2021

Ադրբեջանի հարձակումները ևս մեկ նշան են, թե ինչքան հեռու կարող է գնալ Ալիևի ռեժիմը․ ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիեր |armtimes.com|

armtimes.com: ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերն անդրադարձել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին՝ նշելով, որ դա Ալիևի ռեժիմի կողմից տարածքներ զավթելու հերթական փորձն է: Այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում:

«Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի հարձակումները ևս մեկ նշան են այն բանի, թե ինչքան հեռու կարող է գնալ Ալիևի ռեժիմը՝ զավթելու հայկական տարածքները և տարածելու բռնություն ու ատելություն: Մենք իրական ժամանակում ականատեսն ենք դառնում Ալիևի կողմից տարածքների զավթման փորձի: Հիմա մենք պետք է գործենք՝ կանխելու հետագա արյունահեղությունն ու ապակայունացումը»,- գրել է կոնգրեսականը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել