«Սահմանային թյուրիմացության» պատճառով  Իրանի և Աֆղանստանի միջև բախումներն ավարտվել են
21:13 - 01 դեկտեմբերի, 2021

«Սահմանային թյուրիմացության» պատճառով  Իրանի և Աֆղանստանի միջև բախումներն ավարտվել են

«Սահմանային թյուրիմացության» պատճառով  Իրանի և Աֆղանստանի միջև բախումներն ավարտվել են։ Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը։

Իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը փոխանցում է, որ Իրանի սահմանապահ ուժերը և Աֆղանստանի թալիբները դադարեցրել են աֆղանական Նիմրոզ նահանգի մերձակայքում «սահմանային թյուրիմացության» պատճառով սկսված բախումները: 

«Բախումներն ավարտվել են, և Իրանը թալիբների հետ քննարկում է սահմանի շուրջ վեճը», - հայտնում է «Tasnim»-ը ՝ հավելելով, որ լուրերը, թե թալիբները իրանական սահմանապահ ճամբար են գրավել, կեղծ են:

Լուսանկարում՝ Իրանա-Աֆղանական սահմանը (Al Jazeera)


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել