Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է նպաստել Կիևի և Մոսկվայի երկխոսությանը

 |armenpress.am|
18:30 - 08 դեկտեմբերի, 2021

Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է նպաստել Կիևի և Մոսկվայի երկխոսությանը |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դոհայում պատասխանելով լրագրողների հարցերին նշել է, որ Անկարան պատրաստ է նպաստել պաշտոնական Կիևի և Մոսկվայի երկխոսությանը։

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։

«Անկարան դեմ է Ուկրաինայի շուրջ իրավիճակի հետագա սրմանը և  հանդես է գալիս տարածաշրջանում կայունության պահպանման օգտին։ Մենք պատրաստ ենք իրագործելի ներդրում ունենալ երկխոսության ուղիների ձևավորման գործում՝ նվազեցնելու լարվածությունը, որը վերջին շաբաթներին առկա է Կիևի և Մոսկվայի միջև։ Թուրքիան, անշուշտ, պատրաստ է անհապաղ քայլեր ձեռնարկել մեր տարածաշրջանում խաղաղություն պահպանելու համար»,- ասել է Թուրքիայի նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել