Այսօր Արցախում իրականացրած որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել․ աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել
18:29 - 14 հունվարի, 2022

Այսօր Արցախում իրականացրած որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել․ աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել

 44-օրյա պատերազմի ընթացքում և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքները հունվարի 14-ին փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած` Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ռազմական գործողությունների դադարից հետո մինչ օրս տարհանվել և հաստատվել է ընդհանուր 1705 աճյուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել