Հազարավոր բնակիչներ հոսանքազրկվել են ԱՄՆ-ում և Կանադայում, որոնք հայտնվել են ձմեռային փոթորիկների կիզակետում   |tert.am|
20:18 - 17 հունվարի, 2022

Հազարավոր բնակիչներ հոսանքազրկվել են ԱՄՆ-ում և Կանադայում, որոնք հայտնվել են ձմեռային փոթորիկների կիզակետում |tert.am|

tert.am: ԱՄՆ-ի և Կանադայի մի շարք շրջաններում ձյան առատ տեղումների և ձնաբքի հետևանքով ավելի քան 80 մլն մարդ հայտնվել է եղանակային վտանգավոր պայմաններում:

Ինչպես փոխանցում է BBC News-ը, ավելի քան 145 000 մարդ առանց էլեկտրականության է մնացել երկրի հարավարևելյան նահանգներում, մինչդեռ հազարավոր չվերթներ չեղարկվել են:

Վիրջինիա, Ջորջիա, Հյուսիսային և Հարավային Կարոլինա նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ մի շարք շրջաններում ավելի քան 30 սմ հաստությամբ ձյուն է սպասվում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել