Անտառների վերականգնումը և պահպանումը Կառավարության առաջնահերթությունների շարքում են. Սիմիդյան
19:16 - 27 հունվարի, 2022

Անտառների վերականգնումը և պահպանումը Կառավարության առաջնահերթությունների շարքում են. Սիմիդյան

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում. 
 
«Այսօր ընդունել եմ «Մայ Ֆորեսթ Արմենիա» կազմակերպության փոխտնօրեն Լիլիթ Մարտիրոսյանին և գործառնական տնօրեն Վահե Մարտիրոսյանին։
Հանդիպմանը մասնակցել է նաև անտառային ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։
 
Քննարկվել են Հայաստանում անտառային ոլորտում գույքագրված խնդիրները, առկա վիճակի բարելավման ու անտառապատ տարածքների վերականգնման ուղղությամբ պետական ու մասնավոր հատվածի ջանքերի համատեղման հնարավորությունները։
 
«Մայ Ֆորեսթ Արմենիա» կազմակերպության առաքելությունն է նվազեցնել ածխածնի արտանետումները մթնոլորտ, կայուն կերպով ավելացնել անտառածածկույթը և ապահովել կենսաբազմազանությունը՝ տնկելով էնդեմիկ տեղական ծառատեսակներ։ Կազմակերպությունը արդեն հասցրել է նշանակալի գործ անել Հայաստանի անտառների պահպանության ու անտառապատման ոլորտում։
 
Անտառների վերականգնումը՝ լայնամասշտաբ ծառատունկը և դրանց պահպանումը,  Կառավարության առաջնահերթությունների շարքում է, և «10 միլիոն ծառ» նախաձեռնությունը դրա վառ ապացույցն է։ Բոլոր այն կազմակերպությունները, որոնք կիսում են անտառապատ տարածքների վերականգնման և կրկնապատկման մեր տեսլականը, յուրաքանչյուր հարցում ունեն մեր աջակցությունը»,- նշել է ՇՄ նախարարը:
 
«Շրջակա միջավայրի նախարարության և անձամբ իմ անունից «Մայ Ֆորեսթ Արմենիա» կազմակերպության մեր գործընկերներին պատրաստակամություն եմ հայտնել անել հնարավորը՝ անտառապատման աշխատանքներն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար», գրառման վերջում ընդգծել է Հակոբ Սիմիդյանը:
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել