Ռուսաստանը կատարում է Եվրոպային եւ աշխարհի այլ տարածաշրջաններին էներգառեսուրսներ մատակարարելու իր պարտավորությունները․ Պուտին
20:10 - 10 մարտի, 2022

Ռուսաստանը կատարում է Եվրոպային եւ աշխարհի այլ տարածաշրջաններին էներգառեսուրսներ մատակարարելու իր պարտավորությունները․ Պուտին

Ռուսաստանը կատարում է Եվրոպային եւ աշխարհի այլ տարածաշրջաններին էներգառեսուրսներ մատակարարելու իր պարտավորությունները։ Հինգշաբթի կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ինչ վերաբերում է այն երկրներին, որոնք ոչ բարեկամական քայլեր են անում մեր երկրի եւ տնտեսության նկատմամբ, ապա մենք լավ գիտենք՝ նրանք իրենց քաղաքացիներին կոչ են անում ձգել գոտիները, տաք հագնվել, եւ, ընդհանրապես, որպես իրենց վիճակի վատթարացման պատճառ՝ մատնանշում են այն պատժամիջոցները, որոնք կիրառում են մեր դեմ»,- նշել է ՌԴ ղեկավարը՝ շարունակելով․

«Այս ամենը շատ տարօրինակ է երեւում, հատկապես երբ մենք  էներգառեսուրսների մատակարարման ոլորտում մեր բոլոր պարտավորությունները կատարում ենք»,- ընդգծել է նա:

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը չի պատրաստվում որեւէ մեկից փակվել եւ պատրաստ է պատրաստ է աշխատել բոլոր գործընկերների հետ, որոնք դա կցանկանան։ 

«Մենք ինքներս ոչ մեկից չենք պատրաստվում փակվել։ Մենք բաց ենք մեր բոլոր գործընկերների, օտարերկրյա գործընկերների հետ աշխատելու համար, բոլոր նրանց, որոնք կցանկանան»,- ասել է Պուտինը։

Պետության ղեկավարի խոսքով՝ հուսալիորեն պաշտպանված պետք է լինեն այն օտարերկրյա ներդրողների իրավունքները, որոնք մնում են Ռուսաստանում աշխատելու։

Նախագահը պահանջել է վճռական գործել՝ ի պատասխան Ռուսաստանում օտարերկրյա սեփականատերերի ձեռնարկությունների փակմանը, արտաքին կառավարում ներդնել․ «Ինչ վերաբերում է նրանց, որոնք ցանկանում են փակել իրենց արտադրությունը, պետք է գործել վճռական ու ոչ մի դեպքում թույլ չտալ որեւէ վնաս հասցվի տեղական մատակարարներին»։

Վլադիմիր Պուտինը ասել է նաև, որ հակառուսական պատժամիջոցներն ամեն դեպքում կիրառվելու էին Արեւմուտքի կողմից։ Այս կարծիքը նա հայտնել է՝ ամփոփելով կառավարության անդամների հետ հանդիպումը։

«Ես կասկած չունեմ, որ այս պատժամիջոցները այնպես թե այնպես կիրառվելու էին, քանի որ դրանք ներդրվել են վերջին շատ ու շատ տարիների ընթացքում»,- ասել է նա։

Նախագահն ընդգծել է, որ այս պահին պատժամիջոցների ճնշումը բարդ է և որոշակի խնդիրներ ու դժվարություններ է ստեղծում Ռուսաստանի համար։

«Ինչպես նախորդ տարիներին հաղթահարեցինք այդ խնդիրներն ու դժվարությունները, այնպես էլ հիմա կհաղթահարենք»,- եզրափակել է Պուտինը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել