tert.am: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտում գտնվող առանձնատան վաճառքի գործարքին։
Լրագրողի հարցին, թե հանրությունը տարակուսած է, թե ինչպես ստացվեց, որ Հովիկ Աբրահամյանի կալանքի տակ գտնվող 5 մլն դոլարանոց տունը հանվեց կալանքից և վաճառվեց, Արթուր Դավթյանը պատասխանեց․«Առայժմ մենք էլ ենք տարակուսած, որովհետև դա մեզ հայտնի չի եղել և մենք հիմա ձեռնարկում ենք անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի դրա բոլոր հանգամանքները պարզենք, իսկ մեղավորները դրա համար կենթարկվեն պատասխանատվության»։
comment.count (0)