ԱԻՆ-ը «Զվարթնոց»-ում վայրէջք կատարած ինքնաթիռում ռումբի տեղադրման մասին տեղեկություն է ստացել
19:56 - 22 մարտի, 2022

ԱԻՆ-ը «Զվարթնոց»-ում վայրէջք կատարած ինքնաթիռում ռումբի տեղադրման մասին տեղեկություն է ստացել

 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 22-ին, ժամը 17։42-ին տեղեկություն է ստացել, որ Մոսկվա քաղաքի «Վնուկովո» օդանավակայանից Մոսկվա-Երևան չվերթ իրականացնող ինքնաթիռի ուղեբեռում ռումբ կա տեղադրված. ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ժամը 18:20-ին:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել