Ռուսաստանի ՆԳՆ-ն, երկրի նոր օրենքի համաձայն, պլանավորում է ԵԱՏՄ 3-5 մլն քաղաքացիներից մատնահետք վերցնել՝ ՌԴ-ում օտարերկրացիների նկատմամբ վերահսկողության որակի բարձրացման և հանցագործությունների բացահայտման գործընթացի բարելավման նպատակով, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի ՆԳՆ Միգրացիայի հարցերով գլխավոր վարչության պետի տեղակալ Օլեգ Կադոչնիկովը։
Մատնահետք վերցնելու մասին օրենքը Ռուսաստանում ընդունվել է նախորդ տարվա վերջին։ Դրա համաձայն՝ ժամկետը, որի ընթացքում օտարերկրացիները պետք է մատնահետք հանձնեն, կախված է նրանց ՌԴ ժամանման նպատակից։ Եթե անձը երկրում ավելի քան 90 օր է անցկացնում ոչ աշխատանքային հարցերով, պետք է այս ընթացակարգն անցնի երկիր մտնելուց հետո ոչ ուշ, քան 90 օրում։ Աշխատանքային միգրանտները պետք է մատնահետք հանձնեն 30 օրվա ընթացքում։
«Մեր գնահատակով՝ նոր պահանջները թույլ կտան ԵԱՏՄ 3-5 մլն քաղաքացու ներգրավել մատնահետք հանձնելու և լուսանկարվելու գործընթացում, ինչը զգալիորեն կբարձրացնի երկրի տարածքում օտարերկրացիների գտնվելու նկատմամբ վերահսկողության իրականացման, հանցագործությունների բացահայտման որակն ու կանխարգելիչ աշխատանքների արդյունավետությունը», - ասել է Կադոչնիկովը։
Նորա Վանյան
comment.count (0)