Ստեփանակերտում Ջահերով երթ է անցկացվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին
22:37 - 23 ապրիլի, 2022

Ստեփանակերտում Ջահերով երթ է անցկացվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն այլընտրանք չունեն։  Այս մասին իր Telegram ալիքում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։

 
«Ժամանակակից Թուրքիան հրաժարվում է պատասխանատվությունից իր նախնիների կատարած սարսափելի հանցագործության համար՝ մոռանալով, որ հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, և ժխտումը նույնպես հանցագործություն է», - գրել է Բեգլարյանը։
 
Արցախի պետնախարարը կադրեր է հրապարակել Ստեփանակերտում կայացած ջահերով երթից։
 
 
«Թուրքիան անվերապահորեն աջակցում է իր եղբայրական Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը արցախահայության նկատմամբ, որը գաղափարապես Հայոց ցեղասպանության շարունակությունն է», - նշել է Բեգլարյանը։
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել