Ոստիկանների գործողությունների առնչությամբ մոտ 30 ծառայողական քննություն է անցկացվում
 |azatutyun.am|
20:07 - 13 մայիսի, 2022

Ոստիկանների գործողությունների առնչությամբ մոտ 30 ծառայողական քննություն է անցկացվում |azatutyun.am|

azatutyun.am: Ոստիկանների գործողությունների առնչությամբ մոտ 3 տասնյակ ծառայողական քննություններ են անցկացվում, «Ազատության» հարցմանն ի պատասխան` հայտնում են գերատեսչության լրատվական վարչությունից:

«Ապրիլի 24-ից մեկնարկած ընդիմության ակցիաների և հավաքների ընթացքում ոստիկանական ծառայողների գործողությունների իրավաչափությունը ստուգելու նպատակով Ոստիկանությունում նշանակվել է 28 ծառայողական քննություն և 1 ուսումնասիրություն, որոնք գտնվում են կատարման ընթացքի մեջ»,- հայտնում են իրավապահ համակարգից։

Ոստիկանների ներգրավմամբ որևէ հարուցված քրեական գործ չկա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել