Շվեդիան եւ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին են հանձնել դաշինքին անդամակցության հայտերը |news.am|
10:58 - 18 մայիսի, 2022

Շվեդիան եւ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին են հանձնել դաշինքին անդամակցության հայտերը |news.am|

news.am: Շվեդիայի եւ Ֆինլանդիայի դեսպանները չորեքշաբթի Բրյուսելի կենտրոնակայանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգին են հանձնել դաշինքին այդ երկրների միանալու հայտերը։ Հայտերի հանձնման արարողությունը հեռարձակվել է ՆԱՏՕ-ի կայքում։

Երեքշաբթի Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը հայտարարել էր, որ Ֆինլանդիան եւ Շվեդիան համատեղ մայիսի 18-ին կհանձնեն Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հայտերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել