ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց դատապարտյալների կրթության իրավունքի իրացմանը վերաբերող նախագիծը |1lurer.am|
12:34 - 25 մայիսի, 2022

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց դատապարտյալների կրթության իրավունքի իրացմանը վերաբերող նախագիծը |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:

Հայաստանում 12-ամյա միջնակարգ կրթությունը պարտադիր է մինչև սովորողի 19 տարին լրանալը:

Առաջարկում է 19 տարվա տարիքային սահմանափակումը չտարածել քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող այն դատապարտյալների վրա, որոնց կրթության իրավունքի իրացման վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնելու պահին պատժից ազատման ժամկետի լրանալուն մնացել է 1 տարուց ավելի:

Դատապարտյալներն իրենց ցանկությամբ կարող են իրացնել կրթության իրավունքը՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել