factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսազրույց են ունեցել, գրում է «Անադոլու» գործակալությունը։ Թուրքիայի նախագահականի հասարակության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների առկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանայի գործընթացները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի համատեքստում։
«Էրդողանը Պուտինի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի պատրաստակամության մասին՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի միջև ստամբուլյան հանդիպմանը մասնակցության մասին մոնիթորիգի մեխանիզմի հնարավոր ձևավորման հարցով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Էրդողանը նաև Պուտինի ուշադրություն է հրավիրել «Սիրիայում թուրքական սահմանից 30 կմ խորությամբ ահաբեկիչներից մաքրված գոտու բացակայության ուղղությամբ»։ Նա նշել է, որ տվյալ տարածքներում անվտանգության ապահովումը կարևոր է Անկարայի համար։
comment.count (0)