ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է կեղծ լիցենզիայի և շինծու տվյալների հիման վրա տարածվող առաջարկների մասին
19:14 - 06 հունիսի, 2022

ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է կեղծ լիցենզիայի և շինծու տվյալների հիման վրա տարածվող առաջարկների մասին

Արժեթղթերի շուկայում մասնագիտացված մասնակցի կեղծված լիցենզիայի հիման վրա «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ անունից  հանդես եկող որոշ անձինք հրապարակային առաջարկի միջոցով փորձում են Հայաստանում հաճախորդներ ներգրավել՝ առաջարկելով ներդրումային ծառայություններ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից։

«Հաշվի առնելով, որ նշված կազմակերպությունը չլիցենզավորված գործունեություն է իրականացնում և չի գտնվում Կենտրոնական բանկի վերահսկողության տիրույթում՝ հորդորում ենք զգոն լինել, չվստահել և չարձագանքել  նման առաջարկների՝ զերծ մնալով նշված առաջարկի ներքո ցանկացած գործարար հարաբերություն հաստատելուց»:

ՀՀ տարածքում ներդրումային ծառայություններից օգտվելու համար պետք է դիմել Կենտրոնական բանկի կողմից համապատասխան լիցենզիա ստացած ներդրումային ծառայություններ մատուցող կազմակերպություններին։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել