Վրաստանի ՍԴ-ն սկսել է Զուրաբիշվիլիի դեմ կառավարության հայցի քննությունը |azatutyun.am|
15:58 - 25 հունիսի, 2022

Վրաստանի ՍԴ-ն սկսել է Զուրաբիշվիլիի դեմ կառավարության հայցի քննությունը |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի Սահմանադրական դատարանը այսօր սկսել է երկրի նախագահի դեմ կառավարության հայցի քննությունը: Այս մասին ասվում է դատարանի պաշտոնական հաղորդագրության մեջ։

Վրաստանի կառավարությունը Բարձր դատարանից պահանջել է հստակեցնել գործադիրի և նախագահի լիազորությունների շրջանակը։ Իրավական անորոշություն էր առաջացել այն բանից հետո, երբ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է հաստատել մի շարք երկրներում դեսպաններ նշանակելու կառավարության առաջարկը։

Կառավարությունը պնդում է, որ դեսպանների թեկնածուների ընտրությունը գործադիր իշխանության իրավասությունն է և նախագահն օժտված չէ երկրի ներքին կամ արտաքին քաղաքականությունն իրականացնելու լիազորությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել