Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելվել է: Այս մասին Փափազյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում. «Մեծ ցավով տեղեկացնում եմ, որ երեկ ինձ արգելվել է մուտք գործել Հայաստան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ Հայաստանում իմ նկատմամբ պեսոնա նոն գրատ է հայտարարվել»:
Նա նշել է, որ ոստիկանությունը հորդորել է իրեն վերադառնալ օդանավակայան, որի աշխատակիցները վերցրել են իր անձնագիրը:
«Գիտեի, որ Ադրբեջան և Թուրքիա մուտքս արգելված է և հիմա իմացա, որ արգելվել է մուտք գործել Փաշինյանի Հայաստան: Հայաստանի, հայության և Հայ Դատի համար 40 տարվա պայքարիցս հետո նման իրավիճակում հայտնվելը ուղղակի ցավ է պատճառում ինձ: Նիկոլ Փաշինյանի այս որոշումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ինքն իր ստանձնած պատասխանատվության բարձրության վրա չէ: Նա ուժեղ է իրեն զգում, երբ ոստիկաններից պահանջում է Հայ Դատի գործչի վտարել, բայց պատկեացնո՞ւմ եք այս փոքրիկ ղեկավարին Ալիևի ւ Էրդողանի առաջ։ Հայաստանի բնակիչները պետք է ուշ թե շուտ համոզվեն, որ պետք է ձերբազատվել այս ղեկավարությունից, որն ամեն ինչ ինչ անում է թուլացնելու Հայաստանը: Սփյուռքը նույնպես կհասկանա: Բայց արդեն ժամանակն է ասելու՝ Կանգ ա՛ռ»,- նշված է գրառման մեջ։
comment.count (0)