Թեհրանը պնդում է, որ միջուկային համաձայնագրի վերականգնման հարցում «շտապողականություն չի ցուցաբերելու»
 |azatutyun.am|
17:36 - 25 հուլիսի, 2022

Թեհրանը պնդում է, որ միջուկային համաձայնագրի վերականգնման հարցում «շտապողականություն չի ցուցաբերելու» |azatutyun.am|

azatutyun.am: v class="col-xs-12 col-sm-12 col-md-8 col-lg-8 pull-left bottom-offset content-offset">

Թեհրանը պնդում է, որ միջուկային համաձայնագրի վերականգնման հարցում «շտապողականություն չի ցուցաբերելու»։ Այսօր Թեհրանում կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այս մասին է ասել Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։

«Ամերիկացիները հոգեբանական ճնշում են գործադրում Իրանի նկատմամբ՝ իսլամական հանրապետությանն ուղղված միակողմանի պահանջներ առաջ քաշելով և ասելով, թե Իրանը պետք է արագորեն որոշում կայացնի, քանի որ ժամանակը սպառվում է։ Իրականում, Իրանը չի պատրաստվում հուզական և շտապողական որոշումներ կայացնել և բանակցային գործընթացն արագացնելու համար զոհաբերել իր հիմնարար շահերը», - հայտարարում էր Իրանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։

Նասեր Քանանիի խոսքով՝ «միջուկային գործարքի կնքումը տեսանելի, թե՞ հեռավոր ապագայի հարց է՝ կախված է բացառապես ԱՄՆ վարչակազմի կողմից կայացվող քաղաքական որոշումներից։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է այս համաձայնագիրը կնքել մոտ ապագայում», -հայտարարում էր Քանանին։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել