Ընթացքի մեջ է Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի հիմնանորոգումը

 |armenpress.am|
17:44 - 27 հուլիսի, 2022

Ընթացքի մեջ է Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի հիմնանորոգումը |armenpress.am|

armenpress.am: Արդեն մեկնարկել են Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ճանապարհի 14 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգման աշխատանքները։

Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից։ 

Շինարարական աշխատանքներն իրականացվում են պետբյուջեի միջոցների հաշվին՝ ՀՀ ՏԿԵ նախարարության պատվիրատվությամբ։ Հիմնանորոգվող հատվածը սկսվում է Մարտունի քաղաքի Կամոյի փողոցից եւ ավարտվում Գեղհովիտի Նշխարք բնակավայրի մոտակայքում։

Շինաշխատանքների իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 3 միլիարդ 299 հազար դրամ, որից այս տարի հատկացվելու է 1 միլիարդ 623 միլիոն դրամը։

Ծրագրով նախատեսվում է իրականացնել շուրջ 106600 քառակուսի մետր երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, եւս 6000 քառակուսի մետր մակերեսով ասֆալտապատում՝ մուտքերում եւ անցումներում, ջրահեռացման համակարգի կառուցում, մայթերի կառուցում Մարտունի քաղաքում եւ Գեղհովիտ գյուղում։ Ճանապարհը կահավորվելու է ճանապարհային նշաններով։ Շինարարական աշխատանքներն իրականացնում են «Շանթ-Սեյրան» ՍՊԸ ճանապարհաշինարարները։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 2023 թվականին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել