Պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող 2 անձի ընտանիքի անդամները գտել են նրանց. ԱԻՆ
17:01 - 15 օգոստոսի, 2022

Պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող 2 անձի ընտանիքի անդամները գտել են նրանց. ԱԻՆ

2 քաղաքացիներ կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ ու տեղեկացրել, որ պայթյունի հետ կապ չունեն։ Այս մասին հայտնեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ 

Հիշեցնենք, որ ԱԻՆ-ի հրապարակած վերջին տվյալներով 19 անհետ կորած կար։ 2 քաղաքացիների ընտանիքի անդամները գտել են ենթադրաբար անհետ կորած անձանց։ Վերջին տվյալներով կա 17 անհետ կորած, որոնցից մեկը Իրանի քաղաքացի է, մյուսը՝ ՌԴ քաղաքացի։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել