ՀՀ արտգործնախարարությունը սահմանված կարգով կպատասխանի Ռուսաստանի դեսպանատան հայտագրին. Հունանյան
 |1lurer.am|
20:32 - 18 օգոստոսի, 2022

ՀՀ արտգործնախարարությունը սահմանված կարգով կպատասխանի Ռուսաստանի դեսպանատան հայտագրին. Հունանյան |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի արտգործնախարարությունը ստացել է Ռուսաստանի դեսպանատան հայտագիրը և կպատասխանի սահմանված կարգով: Այս մասին  հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը նոտա էր հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ կապված «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգական դեպքին «ռուսական կառույցների մասնակցության վերաբերյալ հայկական տեղեկատվական դաշտում եղած մեղադրական հայտարարությունների հետ»։

«Մենք սա դիտարկում ենք որպես ուղղակի սադրանք քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետևում։ Այս ամենի նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։ Մենք Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսևորումները ճնշելուն՝ ներառյալ անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել