Իսլամական պետություն - ԻՊ

Իսլամական պետությունը պետականության կառուցվածքային կազմակերպման եղանակ է, որում հասարակության եւ պետության կյանքի հիմքում ընկած է մոնոթեիստական կրոններից մեկը՝ իսլամը, այսինքն իսլամական պետության գաղափարը ենթադրում է թեոկրատիա։ Սահմանադրական, քաղաքացիական, քրեական, վարչական, ընտանեկան եւ դատավարական իրավունքի նորմերը սահմանված եւ ամրագրված են շարիաթով։

Պետության իսլամական հայեցակարգը տարբերվում է արեւմտյանից։ Իսլամական պետության գաղափարը կայանում է «մուսուլմանների հողերում» պետության եւ իսլամի օրենքներով կառուցված պետության կայացման մեջ։ Այսպիսով, իսլամական պետության հայեցակարգը բնութագրում է միայն հենց իսլամական պետությունը, ոչ թե պետություններն ընդհանրապես։

«Իսլամական պետություն» հասկացությունը հանդիսանում է հավաքական եւ ներառում է իսլամի քաղաքական ձեւի հասկացությունը ու իսլամական պետության տիպը։ Պետության քաղաքական կարգը բնորոշում է, թե ինչպիսի դոկտրինալ հիմունքներով է իշխում «կառավարիչը», ինչպիսի օրենքների վրա է հենվում իշխանությունը։

Վրաստանում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալ է ձերբակալվել |azatutyun.am|

Վրաստանում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալ է ձերբակալվել |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի պետանվտանգության ծառայության Հակաահաբեկչական կենտրոնն այսօր հաղորդել է երկրի տարածքում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից մեկի ձերբակալման մասին։ Գերատեսչության փխանցմամբ ձերբակալվածը Վրաստանի քաղաքացի Մալխազ Պակսաշվիլին է, որը 2013 թվականին լքել էր երկիրը՝ մեկնելով Սիրիա և միանալով «Իսլամական պետություն» խմբավորմանը։ «2013-ից 2015 թվականներին Պակսաշվիլին ընդգրկված էր Թոխոսաշվիլի եղբայրների զինված խմբում և ակտիվորեն մասնակցում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի կողմից վարվող ռազմական գործողություններին և դրա կազմակերպած ահաբեկչական ակտերին»,- հաղորդում է Վրաստանի պետանվտանգության ծառայությունը։ Մեղավոր ճանաչվելու դեպքում Պակսաշվիլին կարող է դատապարտվել 10-ից 17 տարվա ազատազրկման։
13:03 - 22 ապրիլի, 2023
Իրաքի օդուժն ԻՊ-ի հինգ զինյալների Է ոչնչացրել երկրի արեւելքում |armenpress.am|

Իրաքի օդուժն ԻՊ-ի հինգ զինյալների Է ոչնչացրել երկրի արեւելքում |armenpress.am|

armenpress.am: Իրաքի ռազմաօդային ուժերն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հինգ զինյալների Է ոչնչացրել երկրի արեւելքում գտնվող Դիյալայի նահանգում իրականացված հատուկ գործողության ընթացքում: Նոյեմբերի 18-ին այդ մասին հաղորդել Է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրաքի պաշտպանության նախարարության հայտարարությունը: Հետախուզական գործողության կատարման ժամանակ Իրաքի ռազմաօդայն ուժերը ոչնչացրել են ԻՊ-ի հինգ զինյալների, որոնք մտադրվել Էին դիվերսիա կատարել: Ահաբեկիչները պլանավորել Էին հարձակվել արեւելյան նահանգում Միացյալ օպերատիվ հրամանատարության շտաբի ստորաբաժանումների վրա: Ավելի վաղ իրաքցի ուժայինները կալանավորել են ԻՊ-ի «Ալ Ֆարուք» բջջի հրամանատարներց մեկին: Նշվում Է, որ «Ալ Ֆարուքի» զինյալները յոթ տանկ են հրկիզել Էլ Մահմուդիա եւ Էլ Հասվա բնակավայրերը միացնող ճանապարհին, ինչպես նաեւ կազմակերպել պայթյուն, որի հետեւանքով զոհվել Է չորս խաղաղ բնակիչ: Վերջին ժամանակներս Իրաքի տարբեր նահանգներում հաճախացել են հարձակումները, որոնց հետեւում կանգնած են ԻՊ-ի զնյալները: Երկրի ուժային կառույցներն արդեն մի շարք գործողություններ են իրականացրել ծայրահեղականների դեմ, սակայն նրանք նախկինի պես շարունակում են կատարել իրենց հարձակումները, որոնց զոհեր են դառնում իրավակարգի մարմինների աշխատակիցներ եւ զինծառայողներ, ինչպես նաեւ խաղաղ բնակիչներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:31 - 18 նոյեմբերի, 2021
Իրաքը ցանկանում է այլ երկրների հետախուզությունների հետ համագործակցել ԻՊ-ի դեմ պայքարելու համար |armenpress.am|

Իրաքը ցանկանում է այլ երկրների հետախուզությունների հետ համագործակցել ԻՊ-ի դեմ պայքարելու համար |armenpress.am|

armenpress.am: Իրաքը ցանկանում Է այլ երկրների հետախուզությունների հետ համագործակցել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար: Այդ մասին հայտարարել Է Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում: «Ահաբեկիչների բջիջներ եւ խմբեր կան Իրաքի որոշակի շրջաններում…, եւ դա անդրադառնում Է Իրաքի անվտանգության ոլորտի իրադրության վրա, բայց իրավիճակը փոխվել Է ԻՊ-ի անկումից հետո: Սակայն մենք համագործակության կարիք ունենք այլ երկրների հետ հետախուզության բնագավառում, ինչպես նաեւ սպառազինության եւ պատրաստության ոլորտում… Ինչ վերաբերում Է զորքերի լրիվ դուրսբերմանը, ապա մենք խոսում ենք մարտական ուժերի մասին»,-ասել Է Հուսեյնը: Իրաքի խորհրդարանը հունվարի 5-ին ձայների մեծամասնությամբ քվեարկել Է երկրի տարածքից օտարերկրյա զորքերի դուրսբերման օգտին, ինչպես նաեւ արտահայտվել Է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի հետ համագործակցության ձեւաչափի վերանայման օգտին: Դրանք պատասխանն են դարձել Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջանում ԱՄՆ-ի անցկացրած այն գործողությանը, որի արդյունքում լույս հունվարի 3-ի գիշերը սպանվեց իրանցի գեներալ, Իսլամական հեղավոխության պահապանների զորակազմի հատուկ ստորաբաժանման հրամանատար Քասեմ Սուլեյմանին եւ Իրաքի շիա աշխարհազորայինների փոխղեկավար Աբու Մահդի ալ-Մուխանդիսը: Այդ իրադարձություններից հետո ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան Իրաքի զինվորականներին Է փոխանցել մի շարք օբյեկտներ, որտեղ մինչ այդ տեղաբաշխված Էին ամերիկացի զինվորականներ, այդ թվում՝ մի շարք ավիաբազաներ եւ կոալիցիայի ռազմական խորհրդականների կենտրոնակայանը: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել Էր, որ միջազգային կոալիցիայի զորքերն ամբողջությամբ դուրս կբերվեն Իրաքից երեք տարվա ընթացքում: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Քրիմտոֆեր Միլլերն ավելի վաղ հայտարարել Էր, որ ամերիկյան զորակազմի թվաքանակն Իրաքում մինչեւ 2021 թվականի հունվարի 15-ը կկրճատվի մինչեւ 2,5 հազար մարդ:
13:23 - 26 նոյեմբերի, 2020
Թուրքիայում ձերբակալել են ԻՊ-ի պարագլուխներից մեկին |armenpress.am|

Թուրքիայում ձերբակալել են ԻՊ-ի պարագլուխներից մեկին |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի անվտանգության ուժերը ձերբակալել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկին: Այդ մասին սեպտեմբերի 1-ին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն: «Կալանավորվել է ԻՊ ահաբեկչական կազմակերպության այսպես կոչված էմիրը Թուրքիայում: Խուզարկության ժամանակ զինյալի մոտ հայտնաբերվել է քայքայիչ գործունեության պլան»,- գրել է ներքգործնախարարության ղեկավարը Twitter-ի՝ իր էջում: 2019 թվականի հոկտեմբերի 27-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Միացյալ Նահանգների զինծառայողների կողմից ԻՊ-ի հիմնադիր եւ պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի ոչնչացման մասին: Թրամփն այն ժամանակ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին, Թուրքիային, Սիրիային եւ Իրաքին գործողությունն իրականացնելիս աջակցության համար: Նրա խոսքով՝ ՌԴ-ն ԱՄՆ-ի համար օդային տարածություն է բացել Սիրիայի որոշակի շրջաների երկնքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
13:44 - 01 սեպտեմբերի, 2020