factor.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է ԻԼԻՊ-ի առաջնորդներից մեկին ոչնչացնելու մասին։ Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան տարածած հաղորդագրությունից։
«Անցած գիշեր իմ որոշմամբ ԱՄՆ ռազմական ուժերը Սիրիայի հյուսիս-արևմուտքում հաջողությամբ իրականացրել են հակաահաբեկչական գործողություն՝ պաշտպանելու Ամերիկայի ժողովրդին ու մեր դաշնակիցներին և աշխարհն ավելի ապահով դարձրելու համար։ Մեր Զինված ուժերի հմտության և խիզախության շնորհիվ, մենք ոչնչացրել ենք Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Քուրայշիին՝ ԻԼԻՊ-ի առաջնորդին»,- ասվում է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ։
Ջո Բայդենը նաև տեղեկացրել է, որ ավելի ուշ ուղերձով դիմելու է ժողովրդին։
comment.count (0)