tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի հետախուզական ծառայությունները Սիրիայում սպանել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդին:
Ինչպես գրում է cnn.com-ը, նա մանրամասնել է, որ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը տևական ժամանակ հետևել է Աբու ալ Հուսեին ալ Հուսեինի Ալ Քուրշիին:
Էրդողանի խոսքով ԻՊ առաջնորդը սպանվել է շաբաթ օրը:
Ալ-Քուրշին ԻՊ-ի առաջնորդ է ճանաչվել իր նախորդի՝ Աբու ալ Հասան ալ Հաշմի ալ Կուրայշիի մահից հետո։ Վերջինս սպանվել էր անցյալ տարվա հոկտեմբերին Սիրիայում:
Ալ Քուրշիի մասին քիչ բան էր հայտնի, բայց նշանակման պահին ԻՊ-ը նրան բնութագրել էր որպես «հին մարտիկ»:
comment.count (0)