armenpress.am: Թուրքիայի անվտանգության ուժերը ձերբակալել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկին: Այդ մասին սեպտեմբերի 1-ին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:
«Կալանավորվել է ԻՊ ահաբեկչական կազմակերպության այսպես կոչված էմիրը Թուրքիայում:
Խուզարկության ժամանակ զինյալի մոտ հայտնաբերվել է քայքայիչ գործունեության պլան»,- գրել է ներքգործնախարարության ղեկավարը Twitter-ի՝ իր էջում:
2019 թվականի հոկտեմբերի 27-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Միացյալ Նահանգների զինծառայողների կողմից ԻՊ-ի հիմնադիր եւ պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի ոչնչացման մասին: Թրամփն այն ժամանակ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին, Թուրքիային, Սիրիային եւ Իրաքին գործողությունն իրականացնելիս աջակցության համար: Նրա խոսքով՝ ՌԴ-ն ԱՄՆ-ի համար օդային տարածություն է բացել Սիրիայի որոշակի շրջաների երկնքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
comment.count (0)