ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Նոյեմբերի 23-ից սկսած՝ Արցախում չպայթած զինամթերքից մաքրվել է 2290,25 հա տարածք, 683 կմ ճանապարհ, 1937 շենք. ՌԴ ՊՆ |tert.am|

Նոյեմբերի 23-ից սկսած՝ Արցախում չպայթած զինամթերքից մաքրվել է 2290,25 հա տարածք, 683 կմ ճանապարհ, 1937 շենք. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:Ռուսաստանի խաղաղապահ ստորաբաժանումները ուղեկցել են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վեց շարասյուն. չորսը՝  Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղություններով, մեկը՝ Շուշի-Կարմիր Շուկա-Քաջար և մյուսը՝ հակառակ ուղղություններով:Ռուս խաղաղապահները պարեկություն են իրականացրել երեք ուղղություններով ՝ Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջաններում: Ռուսական խաղաղապահ զորախմբի ականազերծման թիմերը շարունակում են ականապատել օբյեկտներն ու տեղանքը: Մեկ օրվա ընթացքում 0.5 հեկտար տարածք մաքրվել է չպայթած զինամթերքից և պայթուցիկ առարկաներից: Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2290,25 հա տարածք, 683 կմ ճանապարհ, 1937 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 960 պայթուցիկ առարկա: 
16:01 - 18 սեպտեմբերի,2021
ՇՀԿ-ի գագաթնաժողովում ստորագվել է Դուշանբեի հռչակագիրը |armenpress.am|

ՇՀԿ-ի գագաթնաժողովում ստորագվել է Դուշանբեի հռչակագիրը |armenpress.am|

armenpress.am: Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների ղեկավարներն ստորագել են Դուշանբեի հռչակագիրը: Այդ մասին հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: Փաստաթղթում, որն ընդունվել Է միավորման կազմավորման 20-ամյակի առթիվ, ՇՀԿ-ի ղեկավարներն արտահայտվել են Աֆղանստանում իրադրության շուտափույթ կարգավորման օգտին, նշելով, որ երկիրը պետք Է լինի չեզոք, միասնական եւ ժողովրդավարական: Բացի այդ, ՇՀԿ-ում հանդես են եկել Իսլամական հանրապետությունում կոալիցիոն կառավարության ստեղծման օգտին՝ բոլոր Էթնիկ, կրոնական եւ քաղաքական խմբերի մասնակցությամբ: Գագաթնաժողովում նաեւ փաստաթուղթ Է ստորագրվել, որը նախատեսում Է կազմակերպությանն Իրանի անդամակցության ընթացակարգի մեկնարկ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որ գագաթնաժողովի աշխատանքին մասնակցել Է տեսակապով, հայտարարել Է, որ Իսլամական Հանրապետության անդամակցումը ՇՀԿ-ին կբարձրացնի կազմակերպության հեղինակությունը: Ներկայում ՇՀԿ-ի անդամ երկրներն են Չինաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Պակիստանը եւ Հնդկաստանը: Աֆղանստանը, Բելառուսը եւ Մոնղոլիան դիտորդ երկրներ են, իսկ Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան եւ Շրի լանկան՝ գործընկեր երկրներ:
17:07 - 17 սեպտեմբերի,2021
ՌԴ-ում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները |tert.am|

ՌԴ-ում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները |tert.am|

tert.am: Ռուսաստանում մեկնարկել են Պետդումայի ընտրությունները, որոնք կանցկացվեն սեպտեմբերի 17-ից 19-ը: Առաջին ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով առավոտյան 8:00-ին` Չուկոտկայում և Կամչատկայում, գրում է  lenta.ru-ն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է Պետական դումայի ընտրություններին մասնակցող 14 կուսակցությունների ցուցակները՝ ընդհանուր 3812 թեկնածուներով: Նրանցից բացի, ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 2020 թեկնածու՝ միամանդատ ընտրատարածքներում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրությունների նախաշեմին հայտարարել էր, որ Ռուսաստանին անհրաժեշտ են ուժեղ, հեղինակավոր խորհրդարան և պատգամավորներ, որոնք կգործեն երկրի և ժողովրդի շահերից ելնելով:«Մեզ անհրաժեշտ է ուժեղ, հեղինակավոր խորհրդարան, որպեսզի նորընտիր Դումայի պատգամավորները գործեն ի շահ Ռուսաստանի և մեր ժողովրդի, աշխատեն հանուն ժողովրդի», - հավելել է Ռուսաստանի առաջնորդը:
11:51 - 17 սեպտեմբերի,2021
ՌԴ Պետդումայի ընտրություններում շուրջ 250 միջազգային դիտորդ կաշխատի |armenpress.am|

ՌԴ Պետդումայի ընտրություններում շուրջ 250 միջազգային դիտորդ կաշխատի |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններում կաշխատի 55 պետությունից ժամանած գրեթե 250 միջազգային դիտորդ: Այդ մասին հաղորդել Է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան:«Այս պահին, ըստ նախնական տվյալների (սրանք դեռ գրանցման վերջնական արդյունքները չեն), իրենց մասնակցությունն Է հաստատել 55 երկրի 249 միջազգային դիտորդ: Ընդգծում եմ՝ նրանք միջազգային դիտորդի կարգավիճակ ունեցողներն են, այլ ոչ թե փորձագետի»,-ԿԸՀ-ի ղեկավարն ասել Է հարցազրույցում, որը սեպտեմբերի 15-ին հրապարակվել Է «Ռոսիյսկայա գազետա» թերթում:ՌԴ Պետդումայի ընտրություններում եւ տարածաշրջանային ընտրություններում քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 17-ից մինչեւ 19-ը: Ընտրելու են ութերորդ գումարման Պետդումա, ինը տարածաշրջանների ղեկավարներ (եւս երեքին կընտրեն տարածաշրջանային խորհրդարանները), ինչպես նաեւ 39 տարածաշրջանների պետական իշխանության օրենսդիր մարմինների պատգամավորներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
10:34 - 15 սեպտեմբերի,2021
Պուտինն ու Ասադը հանդիպում են ունեցել Մոսկվայում. ՌԴ նախագահն անդրադարձել է Սիրիայի գլխավոր խնդրին և երկրում կայացած ընտրություններին |tert.am|

Պուտինն ու Ասադը հանդիպում են ունեցել Մոսկվայում. ՌԴ նախագահն անդրադարձել է Սիրիայի գլխավոր խնդրին և երկրում կայացած ընտրություններին |tert.am|

tert.am: Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Բաշար ալ-Ասադը հանդիպում են ունեցել Մոսկվայում, ուր Ասադը ժամանել է չհայտարարված այցով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:ՌԴ նախագահը ողջույնի խոսքում անդրադարձել է Սիրիայում երկրի ղեկավարի ընտրություններին, որոնք, ըստ Պուտինի, անցել են «շատ լավ արդյունքով»: «Արդյունքները խոսում են այն մասին, որ մարդիկ ձեզ վստահում են, և անկախ անցյալ տարիների դժվարություններից և ողբերգություններից՝ այնուամենայնիվ, ձեզ հետ են կապում վերականգնման գործընթացը և վերադարձը բնականոն կյանքի»,- ասել է ՌԴ նախագահը:«Գլխավոր խնդիրը, իմ կարծիքով, նրանում է, որ արտասահմանյան զինված ուժերն առանց ՄԱԿ-ի որոշման, առանց ձեր թույլտվության ներկա են գտնվում երկրի առանձին տարածքներում, ինչն ակնհայտորեն հակասում է միջազգային իրավունքին և ձեզ հնարավորություն չի տալիս ձեռնարկելու առավելագույն ջանքերը և շարժվելու երկրի վերականգնման ուղղությամբ այնպիսի տեմպերով, որոնք հնարավոր կլինեին, եթե ողջ տարածքը վերահսկվեր օրինական կառավարության կողմից»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը՝ արձանագրելով, որ Սիրիայում շարունակում են գործունեություն ծավալել գրոհայինները:  Շարունակությունը՝ tert.am-ում
10:42 - 14 սեպտեմբերի,2021
Ադրբեջանը, մեքենաների «անօրինական անցման» վերաբերյալ, նամակներ է ուղղել ՌԴ ՊՆ-ին և Արցախում խաղաղապահ ուժերի հրամանատարությանը |tert.am|

Ադրբեջանը, մեքենաների «անօրինական անցման» վերաբերյալ, նամակներ է ուղղել ՌԴ ՊՆ-ին և Արցախում խաղաղապահ ուժերի հրամանատարությանը |tert.am|

tert.am: Այլ երկրների իրավաբանական և ֆիզիկական անձինք և նրանց փոխադրամիջոցները չեն կարող մուտք գործել «Ադրբեջանի տարածք» (չակերտները՝ Խմբ.) առանց Ադրբեջանի Հանրապետության համաձայնության, և նման դեպքերը հանդիսանում են երկրի օրենքների խախտում:Այս մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը և Արցախում խաղաղապահ ուժերի հրամանատարությանն ուղարկված նամակներում՝ կապված այլ երկրներին պատկանող մեքենաների «անօրինական անցման» (չակերտները՝ Խմբ.) Ադրբեջանի տարածք, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները:Նամակներում նշվում է, որ նման դեպքերը հակասում են 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների և Հայաստանի վարչապետի ստորագրած եռակողմ հայտարարությանը, և խորհուրդ է տրվում դրանք ճնշել:
15:06 - 12 սեպտեմբերի,2021
Ռուս խաղաղապահները հումանիտար ուղեբեռ են փոխանցել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին՝ խմելու ջրի հետ կապված խնդիրները լուծելու համար. ՌԴ ՊՆ
 |tert.am|

Ռուս խաղաղապահները հումանիտար ուղեբեռ են փոխանցել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին՝ խմելու ջրի հետ կապված խնդիրները լուծելու համար. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները Հայաստանից հումանիտար ուղեբեռ են տեղափոխել Լեռնային Ղարաբաղ: Խոսքը խմելու ջրի պահպանման համար նախատեսված տարաների մասին է, որոնք անհրաժեշտ են ԼՂ բնակիչներին՝ խմելու ջրի մատակարարման խափանումների պատճառով:Ինչպես փոխանցում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, հատուկ ուղեբեռը փոխանցվել է դպրոցներին և մանկապարտեզներին, որոնք գտնվում են սահմանազատման գծի մոտ՝ հեռավոր շրջաններում:«Այսօր ռուս խաղաղապահները բարեգործական կազմակերպությունների հետ համատեղ հումանիտար ուղեբեռ են տեղափոխել Երևանից Լեռնային Ղարաբաղ: Մենք 14 տարա ենք բերել՝ 5 և 3 խորանարդ մետր տարողությամբ՝ նախատեսված խմելու ջրի համար»,- հայտնել է ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին:Վերջին երկու շաբաթում խաղաղապահ զորակազմի հումանիտար կենտրոնի զինծառայողներն ավելի քան 30 շրջայց են կատարել և 200 տոննա խմելու ջուր փոխանցել Ստեփանակերտի ավելի քան 1500 բնակչի:
12:20 - 11 սեպտեմբերի,2021
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի վտանգի մասին |armenpress.am|

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի վտանգի մասին |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հավանական է համարում Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի սկսումը: Զելենսկին այս մասին ասել է «YES Brainstorming» ֆորումի ժամանակ: «Կարծում եմ ՝  այն կարող է լինել, պոտենցիալ այդ թեմայի մեջ կա: Դա կլինի Ռուսաստանի ամենամեծ սխալը, դրանից հետո երբեք գոյություն չի ունենա հարևանական հարաբերություն Ռուսաստանի, Ուկրաինայի և  Բելառուսի միջև», - ասել է Զելենսկին: Նրա կարծիքով ՝ պետությունները թշնամիներ են դարձել Մոսկվայի գործողությունների պատճառով։ «Խնդիրն այն է, որ Ռուսաստանի տեղեկատվական քաղաքականությունը Ուկրաինայի ինքնուրույնության հանդեպ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում: Եվ խնդիրը ոչ թե այս կամ այն քաղտեխնոլոգի ընտրության մեջ է, որոնք մտցրել են այդ «ռուսական աշխարհ» եզրույթը և այլն, այլ այն, որ ուկրաինացի ժողովրդի վերաբերմունքը ռուսների հանդեպ դրանից հետո կոտրվեց», - պնդում է Զելենսկին:
20:17 - 10 սեպտեմբերի,2021
Արգիշտի Քյարամյանը հանդիպել է Ռուսաստանի և Բելառուսի ՔԿ նախագահների հետ

Արգիշտի Քյարամյանը հանդիպել է Ռուսաստանի և Բելառուսի ՔԿ նախագահների հետ

Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի կազմավորման 10-րդ տարեդարձի և նախաքննական մարմնի ծառայողի օրվա կապակցությամբ 2021թ. սեպտեմբերի 10-ին  Բելառուսի քննչական կոմիտեում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում՝ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների նախագահներ Արգիշտի Քյարամյանի, Ալեքսանդր Բաստրիկինի և Դմիտրի Գորայի միջև: Հայկական պատվիրակության կազմում Բելառուս են մեկնել նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը և Միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Սերգեյ Թաիրյանը: Այս մասին հայտնում է ՔԿ-ն: Նախօրեին Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեում տեղի էր ունեցել աշխատանքային հանդիպում՝ Դմիտրի Գորայի և Արգիշտի Քյարամյանի միջև: Բելառուսի քննչական կոմիտեի նախագահը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ հրավերն ընդունելու և տոնակատարությանը մասնակցելու համար: Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել` համագործակցությունը շարունակելու և զարգացնելու վերաբերյալ:
15:14 - 10 սեպտեմբերի,2021
ՌԴ-ում տեղի է  ունեցել «Արևմուտք 2021» ռազմավարական զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի զորախումբը

ՌԴ-ում տեղի է ունեցել «Արևմուտք 2021» ռազմավարական զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի զորախումբը

Սեպտեմբերի 9-ին ՌԴ Մուլինո զորավարժարանում  տեղի է  ունեցել «Արևմուտք 2021» ռազմավարական զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը: Վրանային ավանի շարահրապարակում բարձրացվել են մասնակից պետությունների ու զորավարժության դրոշները: ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը նշել է, որ համատեղ զորավարժությունները  հնարավորություն կընձեռեն մշակել  զորքերի պատրաստության համընդհանուր մոտեցումներ, կամրապնդեն ընկերությունն ու կձևավորեն մարտական եղբայրության նոր համատեղ ավանդույթներ: Բանակի գեներալը նաև շեշտել է, որ «Արևմուտք 2021» զորավարժությունները կրում են միմիայն պաշտպանողական բնույթ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ «Արևմուտք 2021»-ին մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի զորախմբերը: ՌԴ և Բելառուսի տարածքում ընթացող զորավարժություններին ներգրավված են շուրջ 200 հազար զինծառայող, մոտ 80 ինքնաթիռ և ուղղաթիռ, մինչև 760 միավոր տարբեր տիպի զրահատեխնիկա, հրթիռային համակարգեր ու հրետանային միջոցներ, ինչպես նաև 15 նավ: Զորավարժության հիմնական գործողությունները տեղի կունենան սեպտեմբերի 10-16-ը:
17:36 - 09 սեպտեմբերի,2021