azatutyun.am: data-sider-select-id="137b9b97-29a3-4f28-a3cf-a6772dea6962">Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում կլինի, այսօր «Ազատության» հարցին ի պատասխան, Ստեփանավանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ չհանդիպելու պլաններ չունեն։
Իսկ թե երբ, Փաշինյանն ասաց, որ այս պահին չի կարող ասել։
«Հանդիպում կլինի, որովհետև մենք չհանդիպելու պլաններ չունենք, բայց երբ, կոնկրետ ոնց, այս պահին չեմ կարող ասել»,- ասաց գործադիրի ղեկավարը։
Ռուաստանի արտգործնախարարը երեկ չէր բացառել, որ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև առաջիկայում կլինեն շփումներ՝ երկկողմ հարաբերությունների վիճահարույց հարցերը քննարկելու համար։
Թե կոնկրետ երբ կարող են Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը հանդիպել, Լավրովն էլ չէր հստակեցրել։
Մինչ այդ, Կրեմլը հայտարարել էր, որ առաջիկա երկուշաբթի Ադրբեջանի նախագահն է մեկնում Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման։
comment.count (0)